Ալկոհոլային խմիչքների արտադրության վերաբերյալ հրապարակված ցուցանիշներից պարզ է դարձել, որ մի շարք ուղղություններով արձանագրվել է դրական արդյունք:
2017 թվականին առաջին երեք ամիսներին վիսկիի արտադրությունը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակատվածում արձանագրված ցուցանիշը 2.3 տոկոսով: Ընդհանուր արտադրության ծավալները կազմել են 567.7 հազար լիտր։
Շամպայնի արտադրությունը նույնպես ավելացել է 0.3 տոկոսով: Գարեջրի արտադրությունը իր հերթին արձանագրել է 1.9 տոկոսանոց աճ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/seda.adamyan.5/posts/1888966888008403
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել