1. Սիրիայի հյուսիս՝ ալ-Ռակկա նահանգ. Սիրիայի դեմոկրատական ուժեր կոչված կառույցը (նաև քրդեր + զանազան արաբական ցեղախմբեր) արդեն 4 օր է՝ հայտարարել է, որ սկսվել է Իսլամական պետության վերահսկողության տակ գտնվող ալ-Ռակկայի ազատագրման գործողությունների վերջին փուլը, ընդհուպ մոտեցել է քաղաքին և այսօր մտել է ալ-Ռակկայի արևմտյան արվարձաններ:
2. Սիրիայի կենտրոն՝ Դեր Զոր նահանգ. Իսլամական պետության զինյալները շարունակում են հաջողություններ արձանագրել Դեր Զոր քաղաքում և դրա մոտ ամրացած սիրիական կառավարական ուժերի ուղղությամբ:
3. Սիրիայի հարավ՝ Հոմս նահանգ. սիրիական բանակը շարժվում է սիրիա-իրաքյան սահմանին գտնվող աթ-Թանֆ բնակավայրի ուղղությամբ: Սիրիական կառավարական ուժերը (նաև շիական կառույցներ) նպատակ են դրել դուրս գալ Իրաքի հետ սահմանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել