Րաֆֆին բազմիցս հայտարարել էր, որ հացադուլը գուցե ապրիլի 9-ից հետո էլ անգամ շարունակի: Բայց եթե դա էլ հաշվի չառնենք, բառացի մեջբերեմ Րաֆֆու հանրահավաքային ելույթներից մեկը.
«Քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել, ես մնալու եմ Ազատության հրապարակում և հաց չեմ ուտելու ու կեղծիք և սպառնալիք չեմ ընդունելու որևէ մեկի անունից»:
Հիմա ասեք՝ իմանամ, արե՞լ է Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ, թե՞ չի արել:
Եթե արել է, ուրեմն ես մեղմ ասած էս երկրից չեմ:
Եթե չի արել, ուրեմն Րաֆֆին հերթական անգամ ապացուցեց իր անհուսալի քաղաքական գործիչ լինելը:
Եթե մինչև այսօր մեջս փոքր հավատ կար, որ այս գործիչը անկախ իր սխալ հայացքներից, այունամենայնիվ, այս հարցում գոնե սկզբունքային կլինի, ապա այսօր ամեն բան հօդս ցնդեց: Էնպես որ, Րաֆֆու թեման փակված է, սիրելիներս:
Հ.Գ. Րաֆֆու ցուցակը մայիսի 5-ին կջախջախվի: Հիշենք, որ Երևանում Րաֆֆու հավաքած ձայների մեջ մտնում էին նաև ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ ընտրողների ձայները, որոնք այս ընտրություններին, բնականաբար, կընտրեն իրենց քաղաքական ուժերին: