«Երաժշտական սովի» այս ժամանակաշրջանում Ծիմըծիի մատուցածը էն ամենամատչելի ու հեշտամարս կերակուրն ա, էն ֆաստ ֆուդն ա, որը արտացոլում ա ժամանակակից հանրության երաժշտական, գեղարվեստական ու գաղափարական ճաշակներն ու մոտեցումները, հետևաբար՝ Ծիմըծիի պես հավաքական կերպարի առկայության դեպքում բոլորովին զարմանալի չի, որ բազմաթիվ մարդիկ կգնան թե՛ վճարովի և թե՛ անվճար համերգներին: Առհասարակ, ինքը էն ամենավառ օրինակն ա, թե ինչպիսին ՉՊԻՏԻ լինի երգիչը, արտիստը, ռեփերը, հանրային դեմքը, և ինչպիսին ՊԻՏԻ լինի հաջողակ մարդը, պրոդյուսերը, տարբեր մեխանիզմներով ու մեթոդներով մարդկանց ուշադրությունը գրաված կերպարը: Ես չեմ զարմանա, որ մի վեց տարի հետո մենք ականատես լինենք Օլգա Բուզովայի անշլագային համերգին, ում երգերն արդեն վեցերորդ անգամ գլխավորում են itunes-ը, և սա սարսափելի ա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: