Այս օրերին հումորիստ, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը Երևանում է: Պարզվում է՝ նրա գալու պատճառներից մեկն էլ «Սուպեր Մամա 2»-ի ֆիլմում նկարահանվելն է: Այսօր Երևանի առևտրի խանութներից մեկում էլ անցկացվում էր Գարիկի նկարահանումների հատվածը: Այնտեղ էին նաև Գարիկ Պապոյանը, Հայկ Մարությանը: Ականատեսները պատմում էին, որ, ըստ սյուժեի, Գարիկը երկու երեխաների հետ վերելակից իջնում է, երկու պաղպաղակ ձեռքին, իսկ այդ ժամանակ Հայկը հասցնում է ապտակել նրանց, և արդյունքում պաղպաղակները թափվում են գետնին )) Ասում են՝ մոտ տասը դուբլից նոր ստացել են այդ կադրը։ Դե, սպասենք ֆիլմին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել