Միայն հանցագործ ենթամշակույթի խորը ուսումնասիրությունները կարող են վերհանել լուրջ դիսկուրսիաներ: Եթե ձեր պատկերացումները հանցագործ կլանների մասին «Կնքահայրը» ֆիլմից են, ապա որևէ առողջ միտք ակնկալելը անիմաստ է: Լռության օրենքը՝ Օմերտան, իտալական հանցագործ խմբավորումների հիմնաքար հանդիսացող դրույթն էր: Հանցագործ կլանի անդամը կամ այդ կլանի հետ թեկուզ փոքրիկ առնչություն ունեցողը երբեք ու ոչ մի պարագայում չպետք է ցուցմունք տար: Լռության օրենքը խախտողին սպառնում էր մահապատիժ: Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ում առաջին անգամ իտալացի մաֆիոզները սկսեցին ցուցմունք տալ Քենեդու նախագահության տարիներին և Քենեդու եղբոր՝ ԱՄՆ գլխավոր դատախազի ու արդարադատության նախարարի նախաձեռնությամբ (այդ պաշտոնները ԱՄՆ-ում համատեղվում են): Հատկանշական է, որ այս օրերին ՀՀ-ում քննարկվում է ցուցմունք տալ-չտալու հարցը, իսկ ԱՄՆ-ում նշվում է վաղամեռիկ Քենեդու 100-ամյակը, և կա տարածված կարծիք, որ նրան մահապատժի էր դատապարտել Կոզա նոստրան Օմերտայի օրենքի նկատմամբ ոտնձգություն կատարելու համար: 
Հիմա հիշեք, քանի գործում է լռության օրենքը, ԵՐԲԵՔ չի լինի իրավական պետություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել