Համաշխարհային բանկի կանխատեսումներով` Հայաստանում 2018-2019 թվականներին նախատեսվում է տնտեսական աճ, ինչը հուսադրող է։ Թեկուզ քիչ, բայց հուսադրող է, եթե համեմատենք, օրինակ, Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այսպես՝ սկսած 2014 թվականից` Հայաստանում արձանագրվել է 3.6 տոկոս աճ, 2015 թվականին այն իջել է 3.0 տոկոս, ամենացածրը եղել է 2016-ին` 2.7 տոկոս, դե իսկ այս տարի` 3.4 տոկոս։ Ադրբեջանում, ինչպես նշեցինք, իրավիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ՝ 2014-ին 2.0 տոկոս է եղել, որը հետագայում մարման պրոգրեսիայով հասել է 0.2 տոկոսի՝ 2018-2019 թվականների կանխատեսամամբ։ Ու սա դեռ այն դեպքում, երբ հարևան երկրում վերջերս սնանկացավ ամենամեծ բանկը՝ Ադրբեջանի Եվրոպական բանկը։ Թե ինչ ազդեցություն կունենա այս իրողությունը հարևան երկրի տնտեսության վրա, կտեսնենք շուտով, սակայն եթե հաշվի առնենք, որ նավթի գները համարյան թե դարձել են ջրի գին, կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում Ադրբեջանում քաղաքական լրջագույն իրադարձություններ կսկսվեն։ Դա կարող է տեղի ունենալ թե՛ ներքին հուզումներով, թե՛ արտաքին, որի գլխավոր բաղադրիչն, իհարկե, սահմանային լարումներն են, ինչի դիմում են մեր «ոխերիմ հարևաննները», երբ ամեն անգամ այդ երկրում տնտեսակն ճգնաժամ է նկատվում։ Ինչ մնում է Հայաստանին, ապա իրավիճակը չի կարելի գերազանց համարել, ինչպես, օրինակ, նույն Վրաստանում՝ (2018-2019), թվականներին նախատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ։ Սակայն լավատեսության հիմքեր, այնուամենայիվ, կան, ու դրանք մեծապես պայմանավորված են վերջին ժամանակաշրջանում պետական ապարատում կատարվելիք ու դեռ կատարվող կրճատումների ու այդ գումարները բյուջե ուղղելու քայլերի արդյունքում։ Հուսանք՝ Հայաստանը գալիք տարիներին ավելի լուրջ հաջողություններ կարձանագրի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: