Զբոսաշրջության զարգացումը շատ կարևոր է ՀՀ տնտեսության համար: ԱՎԾ-ի կողմից հրապարակված վերջին տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանը զարգացնում է իր զբոսաշրջային հարաբերությունները նաև նախկինում փոքր հոսքեր ապահոված պետությունների հետ:
Այս տարվա առաջին երեք ամիսներին Իտալիայից ժամանած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 2.4 անգամ:
Նշենք, որ ընդհանուր առմամբ առաջին երեք ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1․298․533, ինչը նույնպես դրական ցուցանիշ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1666124133696277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել