Հայաստանում իրականացվում են տեսչական բարեփոխումներ: Ներկայումս 18 տեսչություններից 6-ը լուծարվել է, ինչպես նաև ստեղծվել է երեք նոր տեսչական մարմին: Սպասվում է, որ 2018 թվականից Հայաստանում կգործեն 6 ստուգող մարմին՝ խիստ ու հստակ ձևակերպված պահանջներով:
Դրանից զատ՝ թարմացվելու են գործող դրույթները, ինչի արդյունքում ակնկալվում է վերացնել բիզնեսին խոչնդոտող կետերը: Ներկայումս տեսչությունների կողմից ստուգումները կասեցվել են: Ստեղծվելու է նոր համակարգ, որի համաձայն՝ տեսչությունները կաշխատեն ստուգաթերթերով, ինչի շնորհիվ այն կառույցը, որտեղ որ կիրականացվեն ստուգումները, հստակ կիմանա իրենից պահանջվող չափորոշիչները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1718301361802743&id=100008686862291
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել