Պատերազմում հաղթել համարվում է,երբ մարտական գործողություններ սկսող պետության զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված մարտական առաջադրանքը։
Ինչպես գիտենք,ազիկնոցի զինված ուժերի առջև դրված էր առաջադրանք՝հյուսիսում գրավել Մարտակերտը,հարավում՝Ֆիզուլի մինչև հասնել,իսկ մաքսիմում պլանը,որ հյուսիսում և հարավում իրենց գրոհի պատճառով,ՊԲ հրամկազմը Ստեփանակերտից և Ասկերանից օգնական ուժեր տաներ վերը նշված ուղղություններին օգնության՝թուլացնելով Աղդամ-Ասկերան ուղղությունը,ինչի շնորհիվ իրենք մեծ ուժերով կկարողանային Աղդամից մտնել Ասկերան,իսկ Ասկերանից՝Ստեփանակերտ։ Նրանց պլանները ի չիք դարձան այն պահին,երբ իրենց,մեծ կորուստների գնով հաջողվեց ընդամենը հյուսիսում և հարավում մի քանի դիրք գրավել,որոնց մեծ մասը կարճ ժամանակում ետ վերադարձվեց,իսկ մնացածի հետ վերադարձին ,ցավոք խանգարեց իրենց մուրած,աղաչած զինադադարը։
Այսպիսով նրանք անգամ չկարողացան պլան մինիմումը՝Մարտակերտ և ֆիզուլի բնակավայրերը գրավել։
Հետագայում իրենց մեծ կորուստները և պարտությունը իրենց բնակչության աչքից թաքցնելու համար ,մեծ շոուներ սարքեցին,հարավում Լալա իլյագա բլրի գրավման առթիվ,ի դեպ երկու հարյուր մետր երկարությամբ այս բարձունքը,մեծ կորուստների գնով ձեռք բերած,նրանց միակ ձեռքբերումն է հարավում։ Էլ հոգևորական եկավ ամբոխի հետ,էլ պաշտոնյաներ,կարծես ամբողջ հարավը գրավել էին։Մեկ տարի անց նրանց մոտ էյֆորեան անցել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել