«Կենտրոնական բանկի սպասելիքներն այս տարվա տնտեսական գործընթաց­ների վերաբերյալ շարունա­կում են լավատեսական լի­նել:
 
ԿԲ-ն Հայաստանի տն­տեսական աճի ակնկալիք­ները վերանայել է աճի ուղ­ղությամբ: Երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվու­թյան մեջ ներկայացվող դրամավարկային քաղաքականության կանխատեսում­ներում, տնտեսական աճի պոտենցիալը գնահատվել է 3,3- 4,8 տոկոսի միջակայքում:
 
Հիշեցնենք, որ պետական բյուջեով նախատեսված է համա­խառն ներքին արդյունքի 3,2 տո­կոս ավելացում:
 
Նախորդ կանխատեսման հա­մեմատ ԿԲ սպասելիքները զգա­լիորեն բարելավվել են: Տարեսկզբին 2017թ. համար ակնկալիքնե­րը 2,2-3,2 տոկոսի սահմաններում էին: Երեք ամիս առաջվա համե­մատ նվազագույն աճի հավանա­կանությունը բարձրացվել է 1,1, իսկ առավելագույնը՝ 1,6 տոկո­սով:
 
Ըստ այդմ, առավելագույն և նվազագույն աճի միջև տարբե­րությունը զգալիորեն խորացել է: Եթե տարեսկզբին այն 1,1 տոկո­սի սահմաններում էր, ապա այժմ հասել է 1,5-ի: Դա հիմք է տալիս ասելու, որ աճի հետ կապված անորոշություններն ավելացել են: Թերևս դա էլ ստիպել է Կենտրո­նական բանկին սահմանել տատանողականության ավելի մեծ միջանցք:

Տնտեսական աճի սպասելիք­ների վերանայումը Կենտրոնա­կան բանկը պայմանավորում է տարեսկզբին տեղի ունեցած դրական զարգացումներով.

2017թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը կանխատեսումների համեմատ բավական բարձր է եղել՝ հիմնա­կանում պայմանավորված արդ­յունաբերության և ծառայություն­ների ոլորտներում թողարկման ծավալների աճով: Ելնելով դրա­նից՝ ԿԲ-ն 2017թ. տնտեսական աճի կանխատեսումը վերանայել է դեպի վերև»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել