Նոր կարդացի Կարո Եղնուկյանի խոսքերը՝ ուղղված Լուսինե Բադալյանին ու իմ նման Հայրիկյանի եղունգի չափ մեր երկրի պետության կառուցման մեջ վաստակ չունեցողների մասին, ու ինձ իրավունք եմ վերապահում արձագանքել, զադելո զա ժիվոե։
1. Շատ կներեք իհարկե, որ մենք ձեր ընկերոջ նման վաստակ չունենք, բայց ի՞նչ կարիք կա, ձեր վաստակ ունեցող ընկերոջը արդարացնելու համար, վիրավորել տիկնոջը և մեզ բոլորիս։ Արդյո՞ք դա վայել է ձեր նման տղամարդուն։
2. Եթե, ձեր իսկ խոսքով, պարոն Հայրիկյանը տեղյակ չէր, թե իրեն ինչքան գումար են տրամադրելու, հենց տեղյակ եղավ, կարող էր այդ գումարը հրապարակային փոխանցել ինչ-որ մանկատանը բարեգործական նպատակով. համ երեխաներին օգուտ կլիներ, համ իր վաստակը ևս մի անգամ կգնահատեինք։
3. Կասեք, թե բայց չէ՞ որ պիտի բուժման գնա, դրա համար գումար պետք չէ՞։ Այո, իհարկե դրա համար գումար է պետք, բայց եթե ինձ չի դավաճանում իմ հիշողությունը, դուք մոտավորապես երկու ամիս առաջ 2 մլն ԱՄՆ դոլարի չափ գումար էիք տնօրինում, և ձեր նման սրտացավ ընկերոջ համար դժվար թե մի 50.000 ԱՄՆ դոլարը լուրջ խնդիր լինի...;)
4. Եվ վերջին, Ձեր որպես կրտսեր հայրենակից խորհուրդ կտամ, քանի որ շատ լավ եմ տեսնում համ Ձեր, համ Ձեր ընկերոջ, համ Ձեր ընկերոջ ընկերների կառուցած պետությունը, ավելի լավ է՝ բան չմեկնաբանեք, քան մեկնաբանելուց Ձեր ընկերոջ վաստակը իմ աչքերի մեջ պլինտուսի մակարդակից էլ ավելի ցածր իջեցնեք։
Սրտանց, մաղթում եմ շուտափույթ ապաքինում Ձեր վաստակ ունեցող ընկերոջը։
Նավակ Ճոճողը
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vilen.gabrielyan.7/posts/484434724938606
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել