Image result for большевизмՀՀ առաջին հանրապետության պետականության թշնամիներից Ալեքսանդրապոլի բոլշևիկների խայտառակ կոչը՝ ուղղված գյուղացիներին, զինվորներին և գաղթականներին: Կոչում նշվում է, որ թուրքական զորքերը արշավում են ոչ թե կոտորելու, այլ ազատագրելու համար:

Զինվորներ, գյուղացիներ և գաղթականներ: Խմբապետներից կազմված ամոթալի դաշնակների զորքը նահանջում է Քեմալի հզոր հարձակման հետևանքով: Բավական չէ, որ նրանք թալանել են ժողովրդի հարստությունը, բավական չէ, որ նրանք հայ աշխատավորական զանգվածների դժբախտությունն են, այժմ էլ նրանք խաբում են ձեզ նշելով, թե թուրքերը արշավում են ձեզ կողոպտելու և կոտորելու համար: Մենք կոչ ենք անում ձեզ չհավատալ դաշնակներին, քանի որ արշավում են ոչ թե թալանչիները այլ հայ գյուղացիների, զինվորների և գաղթականների ընկերները: Նրանք չեն արշավում ձեզ կոտորելու համար, այլ արշավում են կողոպտիչ դաշնակներից ազատելու համար: Իմացեք, որ նրանք Կարսում, Ալեքսանդրապոլում և մնացած զբաղեցրած վայրերում չեն թալանել և կոտորել այլ ստեղծել են բանվոր-գյուղացիական կարգեր: Արշավում են ոչ թե ձեր, այլ դաշնակների թշնամիները: Այդպիսով կոչ ենք անում ձեզ տեղից չշարժվել, լինել հանգիստ, որպեսզի չմահանալ սառնամանիքից և սովից: Երես թեքեք դաշնակներից, որոնք ձեզ խաբում և խմում են ձեր արյունը՝ սպանելով հայ երիտասարդներին և ազգամիջյան սպանդ հրահրելով: Կոչ ենք անում ձեզ համախմբվել բոլշևիկների շուրջ, որովհետև միայն նրանք են ունակ ձեզ այս ծանր իրավիճակից դուրս հանել: Այսպես ընկերներ սթափվեք: Պահանջեք բանվոր-աշխատավորական իշխանության հայտարարում, քանի որ դա է պահանջում պահը և դրանում է փրկությունը:

Կեցցե 3-րդ ինտերնացիոնալը
Կեցցե Սովետական Հայաստանը
Կորչի Իմպերիալիզմը
1920թ. նոյեմբեր ամիս

Հ.Գ. Էս խայտառակ կոչը՝ մի կողմ: 1920թ. դեկտեմբերի վերջին, երբ թուրքերը շարունակում էին զբաղեցնել Ալեքսանդրապոլի շրջանը, քաղաքում և շրջանում թուրքական գազանություններից անգամ պետականության թշնամի հայ բոլշևիկների շրջանակներից էին բողոքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել