Տունը մաքրելու առաջին պայմանը՝ մաքրել ինքդ քեզ համակարգչի մոտից:
Հավաքված բնակարան, համով ճաշ՝ ինտերնետ չունենալու երկու հետևանքը…
Ինչպե՞ս փող աշխատել ինտերնետի միջոցով ընդամենը երկու քայլով.
                                                                                  1.Անջատում ենք ինտերնետը
                                                                                   2.Սկսում ենք փնտրել աշխատանք
-Ինչպե՞ս  կարելի է տանը մնալ այս եղանակին:
-Ինչպե՞ս  կարելի է գնալ դուրս այս ինտերնետին:

Առավոտյան գնացի աշխատանքի, միացրի համակարգիչը, իսկ ինտերնետ չկա:

Ստիպված սկսեցի աշխատել:
Արագ ինտերնետը այն է, երբ ավելի լավ է բեռնել ֆայլը նորից, քան փնտրել համակարգչում:
Ոչինչ ավելի լավ չի սովորեցնում մեզ լինել համբերատար, քան 64 Կբ/վ արագությամբ ինտերնետը:
Երբ պատահական անջատվում է ինտերնետը, սկսում ես հավաքել մտքերդ և լուրջ մտա…
ա, չէ, միացրեցին…
Երբ մարդը գտավ շանը, կորցրեց հոտառությունը: Հիմա մարդը գտել է ինտերնետը և սկսել է կորցնել ուղեղը:
-Դու ունե՞ս էջ Twitter–ում:
-Այո:
-Իսկ Facebook–ո՞ւմ:
-Այո:
- Google + -ու՞մ:
-Իհարկե:
-Ի՞սկ Կյանքում:
-Ունեմ, բայց հաճախակի չեմ օգտվում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել