Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի դեսպաններն ու Եվրամիության հայաստանյան ներկայացուցիչը հանդես են եկել «Սիվիլիթաս» հիմնադրամի զորակցությամբ՝ նույն հիմնադրամի քրեական գործը համարելով անհիմն:  
Նախ նկատենք, որ քրեական գործը դեռ գտնվում է ընթացքի մեջ, և ոչ մի որոշում չի կայացվել, ուստի առանց դատարանի վճռի ու հստակեցման հայտարարել անհիմն լինելու մասին, կարծում եմ՝ զուրկ է դիվանագիտական կոռեկտությունից: Երկրորդ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի առնչությամբ քրեական գործը գնահատել նաև նշանակում է ինչ-որ կերպ միջամտել ՀՀ ներքին քաղաքական ու իրավական պրոցեսներին, որը անթույլատրելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել