Картинки по запросу սուրեն սարգսյանՆոր սկանդալ։ Թուրքերը լափել են «USAID»-ի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնությունը

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում։ ԱՄՆ պետական «USAID» գործակալությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ թուրքական կազմակերպությունները, որոնց միջոցով ԱՄՆ-ն մարդասիրական օգնություն էր ուղարկվում Սիրիա, տարիներ շարունակ թալանել են ծրագրի փողերը։ Ընդհանուր առմամբ՝ ամերիկյան հարկատուներից և կառավարությունից թուրքերը գողացել են հարյուր միլիոնավոր դոլարներ։ Բացահայտումից հետո բոլոր իրականացվող ծրագրերը կասեցվել են։ Փաստորեն՝ Թուրքիան մի ձեռքով Սիրիան դարձնում է արյան ծով, մյուսով՝ թալանում է մարդասիրական օգնությունը, որը ուղարկվում է ԱՄՆ-ից։
Վստահ եմ՝ թուրքերը սա էլ են մարսելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել