Տիգրան Խզմալյանը գրում է. «Հայաստանում բուրժուական հեղափոխության ալիք է եկել»: Այս պնդման մեջ կա դրական էներգիա - ի վերջո, իսկապես, ինչը տապալվելու է՝ ավելի լավը չէ, քան ռազմա-ֆեոդալական համակարգը: Բայց այս պնդումը ծնում է նաև մեծ տարակուսանք ու անհանգստություն՝ և Շարժման, և մեր երկրի ապագայի համար:
Այո, բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները մեծ բարիք են տվել մարդկությանը - չթվարկեմ... Բայց դրանց բարիքին զուգահեռ՝ ներկա քաղաքակրթությունը ստացավ այնպիսի գծեր, որոնա ուղիղ սպառնալիք են մարդկության գոյությանը - մարտնչող նյութապաշտություն, սպառողական հոգեբանություն, անհավասարություն ազգերի միջև, հակամշակույթ, մարդու և ազգերի եսակենտրոնություն...
Արդ, ու՞ր է գնում մեր այս Շարժումը:
Րաֆֆի Հովհաննիսյանին գրել ենք. «Քո նախագահությունը մեզ կազատի հանցանքից ու խավարից – ուրեմն, պիտի նախագահես: Բայց այն լրիվ չի լուսավորի մեր կյանքը: Ջատագովում ես արևմտյան ժողովրդավարությունը – այն մեզ համար քայլ է առաջ, բայց ընդամենը՝ քայլ… ՆԵՐԿԱ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ սպառված է: Ներկա ժողովրդավարական ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ սպառված է: ...Պատրաստ եղիր - նախագահությանդ առաջին իսկ օրը քեզ կասեն, որ քո բերած արժեհամակարգը պատկանում է հին աշխարհակարգին և սպառված է»:
Հարգելի Տիգրան Խզմալյան, բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները պատմականորեն սպառված են - չարժե հաղթել և ընդամենը մի ազատական երկիր ստեղծել - 1988-ին դա փորձել ենք: Եվ փորձանք ենք ստացել: Ձեր այդ շեշտադրումը կբերի փորձանքի կրկնություն... Հայաստանը գնալու է դեպի ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ հեղափոխություն - սա է և մեր, և նորացող մարդկության ճանապարհը: Կա այս գերակա հեղաբեկման և՛ Ծրագիրը, և՛ Ռազմավարությունը: Հույս ունեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և Շարժման մաս կազմող ուժերը և Սարդարապատը շուտ կազատվեն ազատականության մանկական հիվանդության ծնած պատրանքներից...
Պատրաստ եղեք: Շարժման ԱԶԱՏԱԿԱՆ փուլը շուտ է ավարտվելու: Չպետք թույլ տալ ազգային էներգիայի ուզուրպացում այդ նեղ սահմաններում: Պատրաստ եղեք ճանաչելու մեր հեղափոխության հաջորդ փուլը...
Կից նյութը` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/141450322699767
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել