B4B.am-ը գրում է.Գծապատկերը, որը դուք տեսնում եք, վերջերս կրկին օգտագործել էինք մեր հրապարակումներից մեկում։ Այն վերցված է Համաշխարհային բանկի տվյալների բազայից և ցույց է տալիս զբոսաշրջիկների թիվն ըստ տարիների՝ Հայաստանի և Վրաստանի համար։
Ցուցանիշի կոնկրետ անվանումն է՝ միջազգային զբոսաշրջություն, այցելությունների թիվ (International tourism, number of arrivals)։ Վրաստանը, ըստ այս տվյալների՝ 2016 թվականին ունեցել է 6 մլն 351 հազար զբոսաշրջիկ, Հայաստանը՝ 1 մլն 260 հազար։ Տարբերությունը հսկայական է, եթե հաշվի չառնենք մի կարևոր «մանրուք»՝ այս գծապատկերը սխալ է։ Այո, Համաշխարհային բանկի կայքում նույնպես կարելի է սխալներ գտնել։ Բանն այն է, որ այս Հայաստանի և Վրաստանի տվյալները համադրելի չեն՝ դրանք տարբեր ցուցանիշներ են։ Հայաստանի դեպքում ներկայացված է զբոսաշրջիկների թիվը, իսկ Վրաստանի դեպքում՝ այցելուների։ Դրանք տարբեր բաներ են։ Պարզաբանենք։
Ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ, և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



