Շուրջ մեկ տարի է անցել ՊՊԾ գրավումից, ու հիմա, երբ հետհայացք եմ գցում, դեռ սարսափում եմ ամբոխի բթամտությունից ու հոտային բնազդից։ Մեկ օրվա մեջ թացն ու չորը խառնեցին իրար․ մարդասպանը դարձավ հերոս, սպանություն կանխողը դարձավ դավաճան։ Սպանողը խղճահարություն ու համակրանք էր ստանում, սպանվողը՝ մաղձ ու չարախնդություն։ Սակայն սասնածռիստական կոդլային ամենակոնտրաստային բնորոշողը Հաց բերողի ճակատագիրը դարձավ։ Արթուր Սարգսյանը, ինքն էլ չհասկանալով, դարձավ էդ մանր ժուլիկների համար լակմուսի թուղթ։
Հիշո՞ւմ եք, չէ՞, որ մի երկու ամիս առաջ ցույցեր էին անում ու պահանջում էին, որ Եռաբլուրում թաղվի էս մարդը։ Մեծ-մեծ փրթում էին, հանձնախմբեր էին սարքում։ Այն աստիճան լկտիացան, որ անգամ Արթուր Սարգսյանի մորն ու եղբորը ազգի թշնամի հանեցին։ Ու ի՞նչ ունենք այսօր։ Ունենք այն, որ էլի արդյունքում ամբողջ բեռը մնաց հարազատների վրա ու հուղարկավորության փողերը ոչ թե հոգեհանգստին սելֆի անողներն էին ճարել, ոչ էլ տարբեր շառլատան Ենիգոմշյաններ ու այլոք, ովքեր Հաց բերողին բրենդ սարքեցին ու դրամահավաքներ իրականացրին։ Ինչպես պարզվում է, խեղճ ախպերն ա մեքենան վաճառել, որ կարողանա եղբոր մարմինը հողին հանձնի։ Իսկ «հերոս-հեղափոխականները» ու տարբեր հանձնախմբերը չեն բարեհաճել անգամ ինքնահողի ու քառասունքի ներկայանալ։
Ու ցավալին անգամ սա չէ, ոչ էլ այն, որ այդ պիղծերը շարունակելու են հոխորտալ իրենց ֆեյքերով Ֆեյսբուքում ու տարբեր լրատվականներում։ Ցավալին այն է, որ անգամ էսքանից հետո նրանց լսող ու համաձայնվողներ են լինելու։ Ու մենք լավ չենք ապրելու, քանի դեռ չունենք համարձակություն իրերը կոչել իրենց անուններով, քանի դեռ հերոսին ստրուկ ենք սարքում, իսկ ժուլիկին՝ հերոս։
Կից նյութն՝ այստեղ