Ռուսաստանի Ուֆա քաղաքում կնոջը կասկածում են սեփական 11-ամյա որդուն սպանելու եւ մասնատելու մեջ: Նա անձամբ է ներկայացել ոստիկանություն եւ խոստովանել կատարածը:
Կինը պատմել է, որ սպանել է որդուն, մասնատել մարմինն ու թաքցրել մառանում: Մոր խոսքով՝ պատճառը եղել է այն, որ որդին զրկել է իրեն ինտերնետի հասանելիությունից:
Ինչպես գրում է «Ռոսբալտը», մարտի 24-ի գիշերը կինը չի կարողացել ինտերնետ մտնել եւ պարզել, որ ցանցն անհասանելի է, քանի որ 11-ամյա որդին փոխել է համակարգչի կարգավորումները:
Մայրը որոշել է պատժել երեխային եւ գրտնակով մի քանի հարված է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածների: Ստացված վնասվածքներից երեխան մահացել է: Այդ ժամանակ կինը մասնատել է երեխայի մարմինը եւ թաքցրել տնից ոչ հեռու գտնվող մառանում:
Աղբյուր՝ news.am
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/rubo.ghazaryan305/posts/315910875205417
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել