Լավ, չեմ դիմանում՝ էս էլ գրեմ: Ես հասկանում եմ, որ որոշ դեպքերում «ֆեոդալական» բառը կարող է օգտագործվել որպես փոխաբերություն՝ մետաֆորա, այսօրվա Հայաստանում առկա որոշ երեւույթները բնութագրելու համար, թեեւ ինձ համար դա էլ անընդունելի է: Բայց ուղեղս պարզապես երկու կես է լինում, երբ պատկերացնում եմ, որ կան մարդիկ՝ չափահաս մարդիկ, նույնիսկ գործիչներ, որոնք ամենայն լրջությամբ ի լուր հայաստանցիներիս եւ ի սփյուռս աշխարհի կարող են պնդել, որ Հայաստանում այսօր ֆեոդալիզմ է կամ չգիտեմ ինչ-որ ռամզաֆեոդալիզմ: Սա պարզապես բոլոր պատկերացումներից դուրս է: Սա նշանակում է բացարձակապես ծանոթ չլինել ֆեոդալիզմի հայեցեկարգի որեւէ տարբերակի, լինի դա մարքիստական, նույնիսկ՝ սովետական կեղծ-մարքսիստական, թե ոչ մարքսիստական (ասենք Մարք Բլոկի), կարդացած չլինել տարրական գրականություն, թեկուզ հայ ֆեոդալիզմի վերաբերյալ (թեկուզ Մանանդյան կամ Ադոնց): Սա ֆանտաստիկայի ժանրից է եւ միաժամանակ լավագույն ցուցիչ նրա, թե ինչպես է մակերեսային կիսակրթությամբ, իրականում խորապես լուսանցքային՝ մարգինալ խավն, իրեն հեղափոխականի տեղ դրած, զուր վատնում մեր հասարակության ռեսուրսը: Դեռ լավ է, իրենց ողջ մտացածը չեն ասում հրապարակայնորեն, օրինակ, որ այսօրվա Չինաստանը կամ Իրանը քաղաքական մոդելի իդեալներ են ու «դուխովնի» երկրներ: Ու դա միեւնույն գլխի մեջ կարող է տեղավորվել հանգիստ՝ պայքարել Հայաստանում չեղած ֆեոդալիմզի դեմ, մինչդեռ Հայաստանում իշխում է ամենասովորական գիշատիչ Կապիտալը, եւ միաժամանակ համարել Իրանը օրինակելի համակարգ: Խեղճ հայ ժողովուրդ, որ սրանք են քո միտք ձեւակերպողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել