Ջան եմ ասել, էսօր մեր իշխանություններն ու օլիգարխները որոշել են համահայաստանյան տռոլլինգի օր հայտարարել։ Թիրախում ժողովրդի նյարդային համակարգն է։
Մինչ ազգս դրած փորձում ա շոկից դուրս գա Հայրիկյանին 20.5 միլիոն հատկացնելու՝ կառավարության կողմից կայացված որոշման տակից, արդեն սկսել են մեկնաբանությունները կառավարության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀԿ-ական լեվիաֆանների կողմից։
Բայց սա էլ դեռ հերիք չէ, Լֆիկն է միանում էս լկտիության շքերթին ու թքելով ինչպես կառավարության ու քաղաքապետարանի, այնպես էլ ժողովրդի վրա՝ էլի շինտեխնիկա ու բանվորներ է մտցրել Փակ շուկա, ու էլի բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում հիմա էդ խեղճուկրակ շինությունում։
Ընդ որում, ես՝ որպես քաղաքացի, ինձ ստորացված եմ զգում, երբ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը հայտարարում է, որ Լֆիկը պարզապես իրավունք չունի ոչ մի աշխատանքներ իրականացնելու, քանի դեռ չկա հաստատված նախագիծ, բայց դե մեր մոտ ի՜նչ իրավունք, ի՜նչ օրենք։
Հեսա Լֆիկը էլի կշարունակի ապականել շենքը, մի երկու շաբաթից Տարոնը նեղացած դեմքով կասի, որ ինքը հերթական անգամ արգելել ա շինարարությունը, հերթական անգամ աստղաբաշխական 200.000 դրամ տուգանք (նկատեք՝ պատմամշակութային հուշարձանի նկատմամբ ոտնձգությունը 10 անգամ ավելի էժան է գնահատվում, քան Սպիռալ Հայրիկյանի ուսը) կգրեն քյասիբ Լֆիկի վրա ու կքաշվեն ղրաղ, մինչև էս ֆարսի նոր սերիան...
Մանրից իմ մեծագույն երազանքը դառնում է Կալաշնիկովի գնդացիրն ու լի՜քը փամփուշտը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/261647207305542
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել