Կառավարությունը պահուստային ֆոնդից 20.500 մլն դրամ հատկացրեց Պարույր Հայրիկյանի բուժման համար: Ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ: Բայց Կառավարությունը լավ կաներ՝ փող փոխանցեր Տավուշի մարզի այն մարդուն, ով իր այգում վիրավորվեց ադրբեջանցու գնդակից, ով պետք է գնա վիրահատության, ու ոչ մեկ չի օգնում իրան: Մարդ, ով ապրում է կրակների տակ ու չի մտածում անգամ գյուղը լքելու մասին, մարդ, ում տղային աղջիկ չեն տալիս` ասելով՝ մենք կրակի բերան աղջիկ չունենք տալու, մարդ, ում թոռը չի վախենում թուրքի գնդակից` ասելով՝ վանքը մեզի պահում ա, և վերջապես մարդ, որն ամենակարևորն է, ում շնորհիվ մենք խաղաղ ենք ապրում: Հիմա ասեք՝ որն է արդար. ահավոր ներվայնացած եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել