Ողջ նախընտրական ու հետընտրական խաղի կանոններն ու սցենարն ամբողջությամբ այնքան պարզ էին, որ նկուղներում ապրող, սոված ու անտուն թափառող, ավերակից ավերակ վազող երեխաները, չքավորները, կարիքավորները ՉԶԱՐՄԱՑԱՆ նոր թատերախաղից՝ «կառավարության որոշումից»՝ 20 մլն 500 հազար դրամ հատկացնել ուսից խփված Պարույր Հայրիկյանի բուժման համար: Իսկ միգուցե այդ միլիոնները այն ներքին-գաղտնի փոխհամաձայնության արժե՞քն էին: Իսկ միգուցե հանուն այս փողի՞ էր Հայրիկյանը համաձայնել կյանքը դնել զոհասեղանին: Իսկ եթե այսքանը հայտարարվում է, դեռ քանի՞ այսքան գումար էլ «տակից ա ֆռռում»: Դե թող պոռնիկները բողոքեն, որ էս երկրից տղամարդիկ գնում են, իրենք էլ հաճախորդ չունեն: Արդյունքում, այո, նրանք են դժգոհ մնում, որովհետև այս բողոքի մեջ է իրականությունը. աղքատ, օրվա հացի կարոտ երեխաներն են էս մի քանի մետրանոց երկրի «տերերը», նրանք են վաղը «ուսից, ինչու չէ՞ նաեւ գլխից խփողները լինելու»:
Միլիոնները միլիոնատերերին՝ ցույց աղքատների դեմ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/tvruiro
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել