Հարցեր, որոնք կարող են ծնվել միայն Հայաստանում վերջին շրջանի իրադարձություններից հետո...
1.Եթե ընդդիմությունը Ազատության հրապարակում է, ապա ինչու՞ է ՀՀԿ-ն ավելի շատ պայքարում ԲՀԿ-ի դեմ։
2. Ինչու՞ է Րաֆֆու պաշտոններ ուզելը դիտվում որպես ժողովրդի մասին մտածել, իսկ ԲՀԿ-ի պաշտոն չուզելը որպես թատրոն, մինչդեռ ԲՀԿ-ն կարող էր դուրս չգալ կոալիցիայից ու մինչ օրս պաշտոններ ունենալ։
3. Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այն մասին, որ ՀՅԴ-ն կամ ՀԱԿ-ը, չմասնակցելով նախագահական ընտրություններին, չպետք է մասնակցեն նաև Երևանի ավագանու ընտրություններին, բայց շատերը պնդում են, որ ԲՀԿ-ն այդ իրավունքը չունի մասնակցելու։
4. Ինչու՞ է Նժդեհի գաղափարախոսությունը քարոզող կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում Երևանում կազմակերպում արաբական դիսկոտեկ։
5. Եթե ԲՀԿ-ն իրենից ուժ չի ներկայացնում (նման երազներ արդեն պատմել են տարբեր քաղաքական ու ապաքաղաքական գործիչներ), ապա ինչու՞ են բոլորը ցանկանում ԲՀԿ-ին տեսնել իրենց կողքին, հակառակ դեպքում հակաքարոզչություն սկսում:
6. Ինչու՞ է ՀՀ վարչապետը մինչ օրս անպատասխան թողել իրեն ուղղված հարցերը, մինչդեռ բազմաթիվ ՀՀԿ-ական կամ հակաԲՀԿական երիտասարդների ստանդարտ ու փրփուրներից կախվող տեքստերը առավոտից երեկո տեղ են գտնում տարբեր պրոիշխանական կայքերում։
7. Ինչո՞ւ են Հայրիկյանի բուժման համար տրամադրում 20.500.000 ՀՀ դրամ, երբ նույնիսկ սրտի կամ գլխի ամենաթանկ վիրահատություններն այդքան թանկ չեն։
8. Ինչու՞ են ոմանք անտեղի սպորտն ու քաղաքականությունը կապում իրար, դեռ մի բան էլ քննադատում Օլիմպիական կոմիտեին վատ արդյունքների համար, երբ մի քանի օր առաջ հայ ըմբիշները բազմաթիվ մեդալներ բերեցին, իսկ ֆուտբոլի պարտության մեղքը, եթե դա էլ քաղաքականացնենք, կընկնի ՀՀԿ-ի վրա։
9. Ինչու՞ է ՀՀԿ-ն այդքան վստահ իրենց հաղթանակի մեջ, երբ Տարոն Մարգարյանին համեմատում է Ռոնալդուի հետ, մինչդեռ լավագույնն այսօր Մեսսին է։
10. Ինչու՞ է ՀՀԿ-ն համարում, որ իրենց ձայների թիվը կոնստանտ է, իսկ մյուսները պետք է պայքարեն մնացած ձայների համար։
Հ.Գ. Սրանք հարցերի մի մասն են, բայց առաջարկում եմ սրանց շուրջ մտածել ու նոր միայն կարծիք կազմել այս կամ այն ուժի մասին։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arman.tatosyan/posts/4637354459896?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել