Image result for ԱԺ նախագահ Արա ԲաբլոյանԱզգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր պաշտոնապես հայտնեց, որ իր 22 հոգուց բաղկացած աշխատակազմը հասցրել է 6-ի։ Նախ՝ ուզում եմ բոլորի համար հստակ լինի, որ հեշտ չի եղել նման որոշման կայացումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլորն ունեին իրենց հստակ գործառույթները, ինչը, բնականաբար, հեշտացնում էր ԱԺ նախագահի գործունեությունը։ Վստահեցնում եմ, որ աշխատակազմի յուրաքանչյուր անդամ արժանի էր ունեցած պաշտոնին։ Սակայն, ինչպես իր խոսքում նշեց պարոն Բաբլոյանը, մենք պարտավոր ենք հաշվի նստել մեր պետության հնարավորությունների հետ։

Եթե խոսենք զուտ թվերի լեզվով, ապա իրավիճակը գոհացնող է, խնայողությունը՝ զգալի, սակայն չի կարելի մոռանալ, որ այդպիսով ԱԺ նախագահի աշխատակազմում մնացած յուրաքանչյուր աշխատողի ծանրաբեռնվածությունն առնվազն հինգ անգամ ավելացել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել