Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական Instagram-ում գովել է Կանադայի վարչապետ Ջասթին Թյուդոյի գուլպաները:

 «Հիանալի գուլպաներ, Ջասթին Թյուդո: Կանադայի վարչապետը հպարտությամբ ցուցադրում է իր նոր գնումը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Բրյուսելում»,- գրված է լուսանկարի տակ, որտեղ Մերկելը և մյուս քաղաքական գործիչները դիտում են Թյուդոյի ոտքը:

 Թյուդոն իր հերթին հպարտացել է դաշինքի լոգոտիպով իր վարդա-երկնագույն գուլպաներով սեփական Instagram-ում: Լուսանկարը նա հրապարակել է Stories բաժնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել