Այն, ինչ տեղի է ունենում Ազատության հրապարակում, ես շարժում չեմ համարում առհասարակ, քանի որ այն, ըստ իս, չի կրում որևէ փիլիսոփայություն ու չի տանում հստակ, այսպես ասած, համակարգային փոփոխությունների։ Եթե շեշտը դրված է, որ բոլոր մարդիկ իրար բարև պետք է տան փողոցում կամ այլուր, ապա դրանով քաղաքացիների ոչ մի խնդիր չի լուծվում, ոչ էլ կեղծված ընտրությունների։ Եթե սա համարվում է քաղաքական շարժում, ապա գոնե պետք է ունենար հստակ սոցիալական խմբի կամ խմբերի պարունակություն։ Բայց ոչ այսօրվա պես՝ ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքացիներին համարել սոցիալական խումբ։
Այս ամենը դրված խնդիրներից էլ է հստակ դառնում, թերևս ինձ համար՝ «փոփոխությունների» առաջարկները կամ «պարտադրանքներն» իշխանությանն արվում եմ միայն մեկ մարդու, անձի համար։ Մնացածն, ըստ էության, իմիտացիաներ են և դրա ածանցյալներ։ Դեռ այսքանը կասեմ։
Հետևյալ կարծիքը կարող եք չկիսել, չընդունել, քննադատել, մեկ է, սա է իրականությունը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/584523134892918
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել