Հաստատ կկրկնվեմ, եթե ասեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «նոր», «յուղը վրեն» կարգախոսները, մեղմ ասած, անհասկանալի են...
Սկզբում որոշեցին «փոփոխությունները» սկսել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից, հետո փորձեր արվեցին նախագահական ընտրությունների ժամանակ, հիմա էլ Երևանից... Նման տենդենցը խոստումնալից չէ. կարելի է մտածել, որ նման «փոփոխությունները» կշարունակվեն գյուղում գյուղապետերի տեղակալներից, համատիրությունների նախագահներից...
Հ.Գ. Իսկ ես ուղղակի առաջարկում եմ սկսել փոխել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից և Սպորտի նախարարությունից, որոնց շնորհիվ շարունակում ենք տարբեր անհաջողություններ արձանագրել և հիասթափեցնել ժողովրդին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել