Դե հիմա պարտադիր չէ ամեն անգամ մեջբերել Հեգելի, Կանտի կամ Սպինոզայի մտքերը: Իսկ ինչո՞վ է նրանց իր փիլիսոփայական մտքերով զիջում, ասենք, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Խնդրեմ, Մարգարիտի մտքերից. «Միայն մեկ առաջարկ` ետ նայել եւ փորձել վերհիշել, թե մեր անկախության պատմության մեջ ուրիշ երբ է եղել այսպիսի հանդուրժողականություն, դիմացինին լսելու, հարգելու եւ խնդիրները համատեղ լուծելու այսպիսի պատրաստակամություն»:
Երբ ծանոթանում էի Մարգարիտի այս հայտարարությանը, «թարսի պես» լսում էի Ռուբեն Հախվերդյանի երգը` «Եթե մի օր այցելի ինձ ոստիկանը, նրան անձայն կընդունի իմ ուրվականը»:
Գիտեք, մինչեւ հիմա ինձ թվում էր, որ հանդուրժողականությունը սովորական մարդկային հատկանիշ է: Բայց էս վերջին տարիներին համառորեն փորձում են ինձ համոզել, որ հանդուրժողականությունը հատուկ է միայն ԳԵՐՀԵՐՈՍԻՆ:
Բայց մի՞թե պարտադիր է գերհերոս լինել, որպեսզի կարողանալ ոչ միայն հանդուրժել մարդ ծեծող նախկին քաղաքապետի արարքը, այլեւ նրան դարձնել մինիստր: Նման օրինակները շատ են: 
Այնպես որ, «չեբուրաշկայավարի» գովերգելուց առաջ չէր խանգարի մի պահ մտածել եւ հասկանալ, որ հանդուրժողականությունը ինչ-որ «էլիտար» բան չէ եւ որեւէ առաջնորդի մենաշնորհը չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել