![](/static/news/b/2013/03/46555.jpg)
Քաղաքակրթության այսօրվա ընթացքը մի դաժան մրցավազք Է, որտեղ թույլերը, չդիմանալով մրցավազքի խելահեղ տեմպին, դուրս են թռնում ու անհետանում պատմության թատերաբեմից:
Այնտեղ սեփական ներկայությունը ապահովելուհամար յուրաքանչյուր ժողովրդից պահանջվում է ուժերի գերագույն լարում, բարձրագույն կազմակերպվածություն, մտքի առավելագույն մոբիլիզացիա, անընդհատ փոփոխվող իրավիճակներին հարմարվելու ճկուն քաղաքականություն և այլն:
Ինչո՞վ ենք մենք ուզում այդ մարցավազքում մեր ներկայությունը ապահովել, մնալ շարքում:
Մեր տհաս իշխանություններո՞վ, ովքեր նույնքան թշվառ ու խղճուկ են, որքան հարուստ ու կուշտ:
Թող ների ինձ Աստված համարձակությանս համար. մեր ծույլ, անգրագետ, ստրկամիտ ու խաբեբա հասարակությա՞մբ՝ իր «եղունգ ունես՝ գլուխդ քորի» շնաբարո մտածելակերպով:
Ինչո՞վ...