Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության չորս խաղափուլերից հետո Հայաստանի թիմը միանձնյա ստանձնել է մրցաշարի առաջատարությունը։
Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Չորրորդ խաղափուլում մեր շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթել են մրցաշարի վարկանիշային առաջատար Իսրայելի հավաքականին։ Թիմին հաղթական միավորներ բերել են Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը։ Էրիկ Գասպարյանը խաղացել է ոչ-ոքի, իսկ Արսեն Դավթյանը պարտություն կրել։
Հիշեցնենք, որ հինգերորդ խաղափուլում մեր պատանիները մրցելու են Լեհաստանի թիմի դեմ: Հայաստանի թիմը 3,5 միավորով առաջատարն է։ Գերմանիան, Իսրայելն ու Լեհաստանը հետ են կեսական միավոր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել