Արդեն մշակույթ է դարձել Հայաստանում, երբ քաղաքական զարգացումների ֆոնին կրկին ասպարեզ են նետվում քաղաքականապես մաշված դեմքերը: Սովորության համաձայն՝ ավելի ուժգին աղաղակում ու իշխանությունների վրա քար են նետում հենց նախկին չինովնիկները:
ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը տարբեր քաղաքական գործիչների սազանդարի դրոշակը թողել ու Սամվել Բաբայանի իրավապաշտպանի դերն է ստանձնել: Բաբայանի կալանավորման թեմայով ասել է. «Միգուցե կապ է ունեցել, որ ուղարկի Արցախ այդ զենքը, այդ գործարքներով պետք է պետությունը զբաղվեր, սահմանը պաշտպաներ, պարզվեց՝ չի պաշտպանում։ Էս պետությունը պետք է մեր վիրավորներին համապատասխան բուժում տար, պարզվեց՝ հազար դրամ պետք է հավաքի, նոր անի դա, իսկ ի՞նչ իմանամ, Սամվել Բաբայանի մտքում ի՞նչ է եղել կամ այդ զենքը զե՞նք է, թե՞ զենք չէ»:
Եթե այստեսակ զառանցանքներ հնչեցներ, օրինակ, իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողը, կհասկանայինք, բայց ցավն այն է, որ նման կարծիք հայտնում է ԱԱԾ նախկին պետի տեղակալը:
Ի՞նչ է նշանակում «այդ զենքը կարող է Արցախ ուղարկեր»: Իսկ միգուցե Բաբայանն էլ մեր օրերի զենքերի Կարաբալան ու բարեգործն է կամ, օրինակ, հրեշտակ է, չգիտենք: Ով, ով, բայց Եղիազարյանը պետք է որ լավ իմանա, թե Բաբայանը քանի անմեղ մարդու գլուխ կերավ 90-ականներին:
Պարո՛ն Եղիազարյան, Դուք Սահմանադրություն վերընթերցելու կարիք ունեք: