ԱՎԾ-ի ներկայացրած տվյալներից տեղեկանում ենք, որ 2016 թվականին Հայաստան է ներկրվել 140,5 հազար տոննա բենզին և 119,3 հազար տոննա դիզելային վառելիք։ 2015 թվականին ներմուծվել էր 130,4 հազար տոննա բենզին և 121,4 հազար տոննա դիզվառելիք։
Նշված ցուցանիշները ցույց են տալիս, որ բենզինի ներկրման ծավալները 2016 թվականին ավելացել են 10.1 հազարով, իսկ դիզվառելիքինը՝ նվազել են 2.1 հազարով։ Սակայն 2017 թվականի առաջին եռամսյակում զգալիորեն նվազել է թե՛ բենզինի, թե՛ դիզվառելիքի ներկրումը։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 25,2 հազար տոննա բենզին՝ 2016 թվականի առաջին եռամսյակի 35,3 տոննայի դիմաց։ Դիզվառելիքի ներկրումը կիսով չափ է կրճատվել՝ 28,7 հազար տոննայից հասնելով 14,7 հազար տոննայի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1687318974897562&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել