«Ավրորա-2016»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթենան միասին այցելել են Գյումրի: Նրանք առաջին կանգառը Գյումրու Սրբոց Նահատակաց կաթողիկե եկեղեցին էր:
Եկեղեցում Մարգարիտ Բարանկիցեն հանուն բոլոր հիվանդների ապաքինման աղոթք բարձրացրեց առ Աստված, այնուհետ Աստվածամորը նվիրված երգ կատարեց:
«Որպես քրիստոնյա նախ եւ առաջ պետք է ասեմ, որ սերն է փրկելու աշխարը: Այն, որ այս քաղաքն ավերվել է երկրաշարժի ժամանակ, բայց հիմա մենք գտնվում ենք այս եկեղեցում, հենց սիրո հաղթանակն է: Ես գիտեմ, որ դուք խիզախություն եք ունեցել այդ տխուր եւ ողբերգական էջը թերթելու: Գիտեմ, որ Շառլ Անզնավուրի հայտնի երգը՝ նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին, ծնվել է հենց այս քաղաքում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մարգարիտ Բարանկիցեն:
Մարգարիտ Բարանկիցեն, անդրադառնալով՝ մարդասիրական աշխատանքների համար 2016 թվականին իրեն շնորհված մրցանակին նշեց. «Ինչպես Մարիամը իմացավ, որ կրկնելու է իր մեջ Աստծու որդուն եւ ասաց, թող լինի Աստծո կամքն, այնպես էլ ես, որ իմացա կրելու եմ Ավրորայի մրցանակն, ասացի, որ թող լինի Տիրոջ կամքը»:
Մարդասիրական մեծ աշխատանքի համար միջազգային մեծ ճանաչում ունեցող բժիշկ Թոմ Քաթենան, խոսելով բժշկի բարդ եւ պատասխանատու աշխատանքի մասին, շնորհակալությւոն հայտնեց Սուդանի Նուբայի լեռներում իրեն փոխարինող երեք հայ բժիշկներին: Թոմ Քաթենան միակ բժիշկն է «Մայր Ողորմություն» հիվանդանոցում, որ սպասարկում է մոտ 750 հազար բնակչի:
«Եթե հայ բժիշկները չգային, ես չէի կարող այստեղ լինել, քանի որ այնտեղ շատ աշխատանք կա անելու: Շատ շնորհակալ եմ հայ բաժիշկներին, ովքեր եկան եւ փոխարինեցին ինձ»,-ասաց Թոմ Քաթենան:
Թոմ Քաթենան եւ Մարգարիտ Բարանկիցեն նաեւ այցելեցին Գյումրու Թռչունյան տուն գիշերօթիկ հաստատություն: