Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ Հայաստանում աշխատողների գրանցված միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 187.15 հազար դրամ: Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին մասնավոր և պետական հատվածներում աշխատողների միջին աշխատավարձերի տարբերությունը կազմել է շուրջ 70 հազար դրամ:
Այսպես, եթե հաշվետու ամիսներին պետական համակարգում միջին աշխատավարձը սահմանվել է 156.86 հազար դրամ, ապա մասնավոր հատվածում ցուցանիշը կազմել է 225.13 հազար դրամ:
Կարևոր է նաև ընդգծել, որ հաշվետու չորս ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 2.3% աճ: Ի դեպ՝ միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/seda.adamyan.5/posts/1881536682084757
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել