Նենց խնդալու ա, երբ փորձում են էն խեղճուկրակ ու սոված Հյուսիսային Կորեային դաժան ագրեսոր ներկայացնել, իսկ Հարավին՝ անմեղ ու անպաշտպան գառնուկ, որի միակ հույսը Քեռի Սեմն է... 
Ուրեմն ամերիկյան զորքերը, որոնք դիսլոկացված են Կորեական թերակղզում, հանած, տալիս եմ մենակ Կորեաների զինված ուժերի համեմատությունը.
- Ցամաքային զորքերում Հյուսիսն ունի 570 հազար մարդ, իսկ Հարավը՝ 560 հազար, համապատասխանաբար՝ 3.7 և 9 միլիոն մոբիլիզացիոն ռեսուրսով։
- Հյուսիսն ունի հետպատերազմյան տարիների արտադրության 2000 տանկ, որոնց 90 տոկոսը բարոյապես ու տեխնիկապես հնացել են (խորհրդային տանկեր են, ընդ որում անգամ ոչ վերջին տարբերակների, կամ դրանց կորեական ու չինական կլոններ) + 730 հատ նախնադարյան T-34 տանկեր, որոնք կոնսերվացիայի մեջ են, և ևս 500 թեթև տանկեր, որոնք անգամ տանկ կոչելն է դժվար։ 
Պատկերը լրացնում են 2397 հարավկորեական տանկեր, որոնք անհամեմատ ավելի թարմ են + լուրջ մոդերնիզացված, իսկ 2014 թվականից Հարավը կսկսի ստանալ նորագույն տանկեր, որոնք կարող են ոչնչացնել Հյուսիսի ողջ տանկային պարկը, մինչև նրանք ի վիճակի կլինեն անգամ տեսնել իրենց ոչնչացնողներին։
- Հյուսիսն ունի 24500 հրետանային միավոր, որոնց կեսից շատը նախնադարյան զենիթային հրանոթներ են, իսկ մյուս կեսի մեջ զգալի մաս են կազմում դեռ 2-րդ աշխարհամարտի տարիների ռարտետային թնդանոթներ։ Փոխարենը, Հարավն ունի 5000 փող հրետանի, որոնցից կեսից շատը ևս Երկրորդ աշխարամարտի տարիներից է, բայց անհամեմատ ավելի հեռահար ու դիպուկ, իսկ 2000-ը ժամանակակից նմուշներ են՝ գերժամանակակից նշանառման և կրակի կառավարման համակարգերով։
- Հյուսիսի 1090 համազարկային կրակի համակարգերի զգալի մասը միանգամյա օգտագործման բռակ ապրանք է՝ 8 կիլոմետր հեռահարությամբ։ «Գրադները» ընդամենը 200 հատ են։ 
Փոխարենը, Հարավային Կորեան ունի Գրադների տեղական անալոգի՝ Kooryong KM809A1 150 միավոր, ամերիկյան MLRS-ի 150 միավոր (զգալի մասը ATACMS՝ մինչև 165կմ հեռահարությամբ) և անորոշ քանակի K-MLRS Cheonmoo, որը MLRS-ի հարվկորեական կլոնն է։
- Ամենախայտառակ պատկերը ռազմաօդային ուժերի համեմատությունից ենք ստանում։ Հյուսիսի մոտ 700 մարտական ինքնաթիռներից միայն 35-ն են հարաբերականորեն ժամանակակից Միգ-29 կործանիչներ և ևս 32 Սու-25 գրոհիչներ, որոնք շա՜տ ձգված կարելի է ժամանակակից համարել, իսկ մնացածը կարելի է դասել թանգարանային նմուշների դասին։ Զգալի մաս են կազմում Միգ-17 և 19 ինքնաթիռները, որոնք անգամ հրթիռային սպառազինություն չունեն։
Փոխարենը, Հարավն ունի 550 մարտական ինքնաթիռ, որոնցից միայն 225-ը Միգ-29-ի ժամանակակից F-16 և F-16K կործանիչներ են։ Բացի դրանից, Հարավը պլանավորում է ևս 120 ժամանակակից ինքնաթիռ ձեռք բերել մինչև 2020 թվականը...

Ուժերի նույն հարաբերակցությունն ու մակարդակային տարերությունն ենք տեսնում Ռազմածովային ուժերի և ՀՕՊ զորքերի համեմատության արդյունքում և եթե հանենք Հյուսիսի միջուկային զենքի գործոնը, ապա առկա ուժերի բախումը նույնը կլիներ, ինչ Երրորդ խաչակրաց արշավանքի ժամանակաշրջանի ասպետական զորքը բախվեր ասենք բրոնզե դարի ժամանակաշրջանի, ասենք թե, եգիպտական զորքի հետ՝ ընդ որում, ունենալով ավելի մեծ զորք...

Սրան գումարում ենք Հյուսիսի նոր առաջնորդի արկածախնդրության գործոնը, որը վրա-վրա երկու միջուկային փորձարկում կազմակերպեց։ Խոսակցություններ կան, որ Շվեյցարիայում ուսում ստացած Կիմ Չեն Ունը իրականում դիվերսանտ է սեփական երկրում և դիտմամբ հյուծում է երկիրը, որպեսզի ավելի հեշտացնի հաղթանակը Հարավի ու ԱՄՆ-ի համար, իսկ միջուկային զենքի փորձարկումները ունեն միայն մի նպատակ՝ բարձր պաթոսով հռետորիկայի ներքո անիմաստ վատնել Հյուսիսի միակ ազդեցիկ փաստարկը՝ ի օգուտ խաղաղության ՝ միջուկային արսենալը։ Սա բնավ էլ անհավանական չի, եթե հաշվի առնենք, որ Հյուսիսի ուժերի գերլարման արգասիքը եղել է միայն մի քանի միջուկային ռումբ, այն էլ 10 անգամ ավելի թույլ, քան Հիրոսիմայի վրա նետված ռումբն է և եթե ևս մի քանի փորձարկումներ արվեն, ապա Հյուսիսը կզրկվի նաև իր միջուկային արսենալից ու կմնա դե ֆակտո անպաշտպան Հարավի դիմաց։ Այն աստիճան անպաշտպան, որ անգամ ԱՄՆ-ի օգնության կարիքը չի լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել