Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներն ուսումնասիրելու արդյունքում տեղեկանում ենք, որ Հայաստանի տնտեսության ճյուղերից այս տարվա առաջին երեք ամիսներին բարձր աճ է արձանագրվել արդյունաբերությունում՝ 12,9 տոկոս, առեւտրի շրջանառությունում՝ 12,1 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ 10,1 տոկոս:
Տնտեսության մյուս երկու ճյուղերում անկում է գրանցվել. գյուղատնտեսությունում՝ 2,9 տոկոս, շինարարությունում՝ 13,4 տոկոս: Նշենք, որ որ 2017թ-ի հունվար-ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,7 տոկոսով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1848338502156680&id=100009416433418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել