Картинки по запросу ziryabՆա նախկին ստրուկ էր։ Ծնվելով 789թ․` նա հետագայում էնպիսի հայտնագործություններ արեց, որոնք մինչ էսօր լայն կիրառություն ունեն։ Խոսքը Զիրիաբի մասին ա, ով խառը ծագում ունի (աֆրիկա-արաբական կամ պարսկական)։ Զիրիաբն ա հայտնագործել երաժշտական գործիք ջնարը, որը հետագայում դարձավ իսպանացիների կիթառը։ Նա առաջինն էր, որ խոսեց սեզոնային հագուստի մասին։ Օրական կանոնավոր 3 անգամ սնվելու գաղափարը նույնպես նրան ա պատկանում։ Նա ներկայացրեց առաջին ատամի մածուկը, որի բաղադրությունը մինչ օրս հայտնի չէ, սակայն հիշատակումներում ասվում ա, որ այն շատ հաճելի համուհոտ ուներ։ Թևատակի դեզադոր ստեղծելու գաղափարը նույնպես նրան ա պատկանում :D :D :D ։ Նրա մտքով ա անցել, որ կանացի մազերը կարելի ա կարճ կտրել, իսկ տղամարդիկ կարող են սափրվել։ Հասարակական ու սոցիալական կյանքում շատ լուրջ փոփոխություններ առաջացրած Զիրիաբի ցանկը չափազանց երկար ա։ Վերջում էլ արժի նշել, որ նա ուներ բազմաթիվ երեխաներ, որոնք բոլորը դարձան երաժիշտներ ու տարածեցին նրա հռչակը ողջ Եվրոպայով։ Երբեմն նրան կոչում են նաև «Առաջին Բախ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել