Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3.3 տոննա գորգ և գորգեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.1%-ով ավելի է: Միևնույն ժամանակ, 2017 թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 999.3 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2016 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 740.6 հազար հատ: Այստեղ արտադրության ծավալներն աճել են 34.9%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում աճել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2016թ.-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 1 տոննա բամբակյա գործվածք, ապա 2016-ին՝ 0.4 տոննա, ինչը 2,5 անգամ ավելի է: Վիճակագրության համաձայն՝ 2017-ի առաջին եռամսյակում 26.2 %-ով նվազել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը. այս տարի հանրապետությունում արտադրվել է 2 284.7 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2016 թ.-ի հունվար-մարտին՝ 3 095.0 հազար զույգ: