Հայաստանը ճիշտ կանի «վերահսկողներ արտահանի այլ երկրներ»...
Մեզ պետք է այնպիսի վարչապետ, ով կհասկանա, որ առաջինը պետք է սկսել հսկայական վերահսկողական մեխանիզմը «թարազուի» բերելուց:
Ինչո՞ւ է մեզ թվում, որ չարաշահումները հնարավոր են միայն գնումների ոլորտում, իսկ չհիմնավորված ծախսերի՞, իսկ կատարողականների ընդունմա՞ն «ոլորտներում»... Իսպառ բացակայում է էֆեկտիվ վերահսկման պրոցեսը՝ կապված գերատեսչական ծառայությունների հետ: Յուրաքանչյուր կառավարության անդամ-նախարարություն ունի իր ներքին վերահսկողությունը, վերստուգիչների հանձնաժողովներ, և նրանք պլանային սկզբունքով հետևում են իրենց նախարարության ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունների ֆինանսա-տնտեսական գործունեությանը: Բերեմ մի պարզ օրինակ, որտեղ երևում է վերստուգման շարժը:
Զզվելի է, բայց փաստ` որպեսզի պետական չինովնիկ-օրինախախտը 100 միավոր կեղծ ճանապարհով աշխատի և մարսի, նայենք, թե նա ինչպիսի ճանապարհ պետք է անցնի (օրինակը վերցնենք «հնարովի» պետական որևէ ձեռնարկության տնօրենի հարթության մեջ)
ըստ ենթակայության- հերթականության`
ՓԲԸ-ի վերստուգիչ հանձնաժողով
ՓԲԸ-ի գերատեսչական վարչության վերահսկողություն
Համապատասխան նախարարության վերահսկողական ծառայություն
ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողություն
ՀՀ կառավարության վերահսկողական ծառայություն
Ազգային ժողովի վերահսկիչ պալատ իր բազմաթիվ վարչություններով
Չմոռանանք այստեղ հիշատակել բազմաթիվ ժամանակավոր ստուգող հանձնաժողովները, ինչպես նաև .....քննիչներ և այլն:
Լինենք ավելի պարզ, քանի կա «ընտրովի կարգով ստուգում» հասկացողությունը, յուրաքանչյուր վերստուգող երաշխավորված է պատասխանատվությունից խուսափել, այսինքն՝ երբ նրան հարցնես՝ իսկ սա ինչո՞ւ չես նկատել, նա կարող է հանգիստ պատասխանել՝ իսկ դա իմ ընտրովի ուսումնասիրության մեջ, ցավոք սրտի, ընդգրկված չի եղել...



