Անդրեաս Ղուկասյանն իրեն կարող է քաղաքագետ համարել, բայց որ լրագրողներն են այդպես համարում կամ քաղաքական կամ հասարակական գործիչները, ապա դա արդեն դաժան է։
Ըստ նրա՝ Ազատ առևտրի համաձայնագիրը հակասում է ՀՀ ազգային շահերին։ Սա դեռ նորմալ է, բայց երբ սա հիմնավորում է հետևյալներով՝ «Իրանի հետ Հայաստանը չի կարող ինքնուրույն առևտրային հարաբերություններ ունենալ: ԼՂՀ-ն գտնվելու է այդ պայմանագրից դուրս» և «Եթե Եվրամիությունը որոշի, որ պետք է ԼՂՀ-ն մեկուսացնել, ապա Հայաստանը պարտավոր է լինելու ենթարկվել այդ որոշմանը», ապա հասկանալի է դառնում, թե ինչ տխուր ու դառն է ներկայիս քաղաքական դաշտի կոչեցյալի իսկականությունը։
Նախ սկի ՄԱԿ-ը մեզ չի պարտադրում նման վարք մեր հարևան Իրանի նկատմամբ, երկրորդ՝ դրա համար դիվանագիտական կորպուս ունենք, ոչ թե նմանատիպ անալիզատորներ, իսկ երրորդ՝ այդ որտեղի՞ց նման ենթադրություններ արեց սույն մարդը, թե նման բան կարող է լինել...
Առհասարակ նման գործելաոճը հարիր է սադրիչներին, որը հույս ունեմ՝ նրան չի վերաբերում։ Նմանատիպ մոտեցումը շատ բացասական տպավորություն թողեց ինձ վրա, քանի որ Եվրոինտեգրման կուրսը մեր պետական զարգացման բոլոր ծրագրերի մեջ է ներառված, ինչին վերաբերվող սադրանքները կարելի կլինի վերագրել հակապետական քարոզչությանը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/584285734916658
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել