Tert.am-ը գրում է.
![]()
Խորհրդարանը ո՛չ հրեշտակների, ո՛չ էլ առաքյալների հավաք է, մարդիկ են, որոնք ունեն նաև տարբեր հոգետիպ, տարբեր առողջական խնդիրներ, տարբեր քաղաքական, կենցաղային, մշակութային մակարդակներ և այլն: Այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում:
«Այս խնդիրները հատուկ են աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ բացակայություններից սկսած, վերջացրած անգամ «կռիվ-դավի»-ով խորհրդարանում, այդպես հաճախ է լինում, անգամ լիբերալ-քաղաքակիրթ երկրներում: Ուստի ինչ էլ նկատեք, որպես խորհրդարանի դարձերես, այսինքն՝ որոշ նեգատիվ երևույթներ, ցավոք սրտի, մարդկային ցանկացած կոլեկտիվում կան: Պետք չէ վերագրել միայն խորհրդարանին: Մարդկային այն հանրույթը, որ սահմանափակվում է մի տեղ՝ կոլեկտիվի կամ անգամ բնակիչների տեսքով, միշտ իր մեջ ունի դերաբաշխում, կան տարբեր սոցիալական դերեր, տվյալ դեպքում քաղաքական դերեր ստանձնող մարդիկ այս պարագայում կարող են ունենալ տարբեր վարք»,-պարզաբանել է Արմեն Աշոտյանը:
Նրա կարծիքով՝ ընդդիմության մեջ լինում են տարբեր դիրքավորումներ: Աշոտյանի դիտարկմամբ՝ եթե վերցնենք եվրոպական երկրները, ապա ընդդիմությունները տարբեր են, չկա մեկ միասնական ընդդիմություն, ամեն մի խորհրդարանում, որտեղ կա երկու և ավելի ընդդիմադիր կուսակցություն, նրանց վարքը, որպես կանոն, լինում է տարբեր:
Ամբողցջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



