Картинки по запросу ալեքսանդր սուվորովՀանրահայտ Շվեյցարական արշավանքում ռուս-ավստրիական միացյալ զորքերին առաջնորդում էր գեներալասիմուս Ալեքսանդր Սուվորովը։ Ավստրիացիները թերանում էին իրենց գործում և մարտի դաշտում ծանրության հիմնական բեռը երբեմն ընկնում էր ռուս զինվորների վրա։ Ռազմական հանճարեղ գործողությունների ավարտից հետո ավստրիացիները ցանկանում են մեդալներ թողարկել՝ ի փառս և ի հիշատակ Շվեյցարական արշավանքի։ Լեգենդար ու գերտաղանդավոր ռազմական գործիչ Սուվորովն, իմանալով էդ մասին, ասում ա․
«Մեդալների մի կողմում անհրաժեշտ ա պատկերել ռուսական գերբը՝ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ գրությամբ, իսկ մյուս կողմում՝ ավստրիականը՝ ԱՍՏՎԱԾ ՆՐԱՆՑ ՀԵՏ գրությամբ»:

Հ․Գ․ Հատկանշական ա նաև էն, որ արշավանքի ընթացքում կայացած Տրեբիի ճակատամարտում ֆրանսիական զորքերի կրած խայտառակ պարտությունից հետո ֆրանսիացի մարշալներից մեկն ասել ա․
«Ես դեռ շատ երիտասարդ էի Տրեբիի ճակատամարտի ժամանակ, ու էդ անհաջողությունը կարող էր կործանել իմ կարիերան. ինձ փրկեց միայն մեկ բան։ Դա այն էր, որ ինձ հաղթողը Սուվորովն էր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել