ԿԳ նախարարը պատրաստ է զոհել իր պաշտոնը` հանուն գործադիր իշխանության արդյունավետության բարձրացման
ՀՀ կրթության և գիտության նախարար

ՀՀ նախագահական ընտրություններից առաջ շատերը թերագնահատում էին Րաֆֆուն: 

Հետընտրական իրադարձությունների համատեքստում կարող ենք փաստել, որ հիմա էլ Րաֆֆին հետևողականորեն գերագնահատվում է: 

Քաղաքական «մարտիրոսի» կերպարը հետաքրքիր էր առաջին օրերի ընթացքում: Քաղաքական մնջախաղը ենթադրում է, որ նման հրապարակային գործելաոճին զուգահեռ Րաֆֆին ընդունակ կլինի նաև մնալ իրական քաղաքականության հարթությունում:

Իհարկե, Րաֆֆին այստեղ էլ ճեղքում է արդի քաղաքագիտական բոլոր շրջանակները և, բնակություն հաստատելով միայն իրեն հայտնի զուգահեռ հարթության մեջ, ոչ մի կերպ չի կարողանում արդյունքը գերադասել գործընթացից: 

Ինչ խոսք, հաճելի է երկրի նախագահից պարբերաբար նամակներ ստանալ, որտեղ քեզանով մտահոգվում են, քեզ ընդունում են, քեզ հրավիրում են, քեզ գնահատում են:

Սակայն անգամ ամենաբուռն «սիրախաղն» իր ավարտն է ունենում: 

Չափավոր համառությունը լրացուցիչ հմայք է հաղորդում հարաբերություններին, սակայն, երբ այն հասնում է կամակորության աստիճանի, մյուս կողմն ունի բոլոր նախադրյալները հիասթափվելու և դադարեցնելու նման շփումները:

Եվ երբ դեռ ուսանողական տարիներից մետրոպոլիտենի հարազատ դարձած ձայնը հայտարարում է՝ «ՈՒՇԱԴՐՈՒՅԹՈՒՆ` ԴՌՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ», այդ պահին չկա ոչ մի երաշխիք, որ կլինի հաջորդ կանգառ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել