Картинки по запросу աժՕրերս ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանը ստացավ 56 կողմ և 36 դեմ քվե: Այս հանգամանքը առիթ տվեց որոշ վերլուծաբանների, առանց խորանալու քվեների այդպիսի բաշխվածության պատճառների մեջ, ենթադրություններ անել Ա. Աշոտյանի վարկանիշի վերաբերյալ:

Կարելի է ենթադրել, որ ԱԺ-ում դեմ էին քվեարկել ԵԼՔ դաշինքի 9 և Ծառուկյան դաշինքի 31 անդամներից նրանք, ովքեր ներկա էին նիստին:

Հաշվի առնելով, որ Ծառուկյան դաշինքը բոլոր մշտական հանձնաժողովների ՀՀԿ-ական թեկնածուներից միայն Աշոտյանին է դեմ քվեարկել, կարելի է եզրակացնել, որ ընդդիմությունն այս քվեարկությամբ ցույց տվեց, թե ում է համարում ՀՀԿ քաղաքական առաջատար: Ընդգծենք, որ քվեարկությունը բացառապես քաղաքական երևույթ է ու այն ավելի շատ ցույց է տալիս ուժերի կամ անհատների քաղաքական դիրքորոշումներն ու վերաբերմունքը, քան որևէ այլ տրամադրվածություն:

Այսինքն` ԱԺ-ում պատգամավորները չեն քվեարկում անձնական համակրանքով, ինչը ցույց կտար թեկնածուի վարկանիշը պատգամավորների շրջանում, այլ քվեարկում են քաղաքական նպատակահարմարությամբ, և քվեարկության արդյունքները ցույց տվեցին, թե ում է ընդդիմությունը համարում իր հիմնական մրցակիցը և որտեղից է «վտանգ» սպասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել