Նախագահական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ վարքը ցույց տվեց, որ այդ ուժը հաշվի է նստում միայն իր շահերի և ոչ թե հասարակության և կամ գործընկերների շահերի հետ: Ընդ որում, դա կատարվում է խիստ պոպուլիստական մանիպուլյացիայով: Քաղաքական առումով դա դժվար է վիճարկել. այդպիսին է այդ ուժի էությունը, որ գալիս է նրա ծագումից: Սակայն ոչ թե վիճարկելի, այլ ընդհանրապես անհասկանալի է նման ուժի հետ որևէ հույս կապելու՝ ընդդիմադիր ուժերի ակնկալիքները՝ փոխանակ միավորվեին այսօր ընդդիմության դրոշակակիր հանդիսացող ուժի՝ «Ժառանգության» հետ՝ դրանով իսկ նպաստելով հանրության ամբողջականությանը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/4378269065823
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



