Facebook-ը հավելվածի միջոցով սննդի պատվիրման գործառույթ է գործարկելPanARMENIAN.Net-ը գրում է.

Facebook-ը հավելվածի և կայքի միջոցով սննդի պատվիրման գործառույթ է գործարկել: Ծառայությունը մատչելի է դեռևս միայն օգտատերերի մի մասին: Գործարկումը հնարավոր դարձավ Facebook-ի և առաքման Delivery.com և Slice կայքերի միջև համագործակցության շնորհիվ:

Սնունդ պատվիրելու համար օգտատերը պետք է բջջային հավելվածում կամ սոցցանցի կայքում ընտրի համբուրգերի պատկերով նշված Order Food («Սնունդ պատվիրել») կետը, որը էջ կբացի սնունդ պատվիրելու համար հասանելի ռեստորանների ցանկով, գրում է «Աֆիշան» TechCrunch-ի վրա հղումով:

Պարբերականը նշում է, որ գործառույթը մատչելի է միայն ԱՄՆ օգտատերերի մի մասի համար և կայուն չի աշխատում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook-ն աշխատում է մի գործառույթի վրա, որը հնարավորություն կտա տեսնելու Instagram-ի ծանուցումները: Դեռևս 2012-ին Facebook ընկերությունը գնել է Instagram-ը, ուստի գաղտնիք չէ, որ այդ ցանցերը սերտորեն կապված են: Արդեն վաղուց երկու սոցցանցի օգտատերերը կարող են շաղկապել իրենց աքաունթները և այդպիսով կիսվել Instagram-ի հրապարակումներով Facebook-ում և հակառակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել