Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12.9 տոկոսը (387 659 մարդ): Տարեցների համար առողջ միջավայր ստեղծելը կարևոր պահանջ է մեր երկրի համար: Գործադիրի կողմից հավանության է արժանացել Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և դրա իրականացման 2017-2021թթ. միջոցառումների ծրագիրը:
Այս ռազմավարության նպատակն է ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր տարեց մարդկանց համար՝ ապահովելով նրանց ակտիվ ու արժանապատիվ ծերացման գործընթացը: Ռազմավարությամբ նախատեսվում է վեր հանել ոլորտի գերակայությունները և առաջիկա 5 տարվա ընթացքում բարեփոխել հանրապետությունում տարեցների սոցիալական պաշտպանության համակարգը` ընդլայնելով տարեցներին ու հաշմանդամներին տրամադրվող սոցիալական ծառայությունների շրջանակը, ներդնելով ծառայությունների տրամադրման նոր մոդելներ և մոտեցումներ: