Պատահական չէ, որ Մադոննան համարվում է փոփ երաժշտության թագուհի, չէ՞ որ նրան վայել են միայն թագավորական հոնորարները:  ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Մադոննան, ով անցյալ տարի ճանաչվել էր ամենաեկամտաբեր արտիստը, այսօր արդեն իր միջոցներով հատել է միլիարդ դոլարի սահմանը:

Նրան միլիարդատեր դառնալու հարցում շատ օգնեց MDNA համերգային շրջագայությունը, որը նրան միանգամից հարստացրեց 305 միլիոն դոլարով: Փոփ թագուհին ունի ֆիտնես ակումբների ցանց, ինչպես նաև ներդրումներ Vita Coco, Madge և այլ ֆիրմաներում: Մադոննան միայն 60 միլիոն դոլար է աշխատել Truth or Dare օծանելիքի վաճառքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել